National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
30.06.2015
Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ ԲՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստը
1 / 4

Հունիսի 29-ին Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստը, որին մասնակցել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը: Նշենք, որ պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Գագիկ Մելիքյանը եւ Արծվիկ Մինասյանը:

Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում ողջույնի խոսքով հանդես են եկել Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Վիկտոր Գումինսկին:

Ողջունելով բելառուս գործընկերներին միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստի անցկացման կապակցությամբ՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Միջխորհրդարանական հանձնաժողովը բաց եւ կառուցողական երկխոսության հարթակ է: Նա փաստել է, որ համատեղ ջանքերով հաջողվել է հայ-բելառուսական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հարցում զգալի հաջողություններ արձանագրել:

«Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին ընդառաջ լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այս երկուսի կապն առաջին հայացքից անտեսանելի է եւ անուղղակի է թվում, բայց պետք է նշեմ, որ 1915 թվականին հայ ժողովրդի միլիոնուկես զավակներ զոհ դարձան հենց այդպիսի նացիզմի եւ ֆաշիզմի: Թուրքիայի անպատժելիությունն էր, որ ծնեց Մուսոլինիի ֆաշիզմը եւ Հիտլերի նացիզմը: Սրա վառ օրինակը գերմանական ռազմական հրամանատարության առջեւ Հիտլերի հայտարարությունն էր. «Ով է այժմ հիշում Օսմանյան Թուրքիայում հայերի բնաջնջման մասին»: Սա եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ Գերմանիայի քաղաքականությունը երիտթուրքերի նացիզմի քաղաքականության շարունակությունն էր»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

Այնուհետեւ քննարկվել են նիստի օրակարգային հարցերը, որոնք վերաբերել են Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներին, միջազգային խորհրդարանական կազմակերպություններում կողմերի համագործակցությանը, Հայաստանում եւ Բելառուսում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման արդյունքներին:

Օրակարգային բոլոր հարցերի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Արծվիկ Մինասյանը եւ Գագիկ Մելիքյանը:

Նիստի ընթացքում կողմերը կոչ են արել ընդլայնել միջխորհրդարանական համագործակցության շրջանակը, կարեւորվել է Միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը եւ դերը: Առաջարկություններ են ընդունվել, որոնք մասնավորապես վերաբերել են տնտեսական ոլորտի բարեփոխումներին: Կողմերն առաջարկել են Գյումրի քաղաքում հիմնել գյուղատնտեսական տեխնիկայի սպասարկման եւ պահեստամասերի արտադրության հայ-բելառուսական համատեղ ձեռնարկություն:

Քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, այդ թվում՝ Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման ժամկետների եւ թեմայի հարցը:

Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին հաջորդել է համանախագահներ Էդուարդ Շարմազանովի եւ Վիկտոր Գումինսկու մամուլի ասուլիսը, որի ընթացքում համանախագահները լրատվամիջոցների ներկայացուցիչներին մանրամասներ են ներկայացրել նիստի արդյունքների վերաբերյալ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am